Լավ լուր`սահմանից. անհետ կորած հայ զինվորները վերադարձել են առաջնագիծ

zinvor

Լեռնային Ղարաբաղում երեկվանից ընթացող  մարտերի ժամանակ հայկական կողմից անհետ կորած հայ զինվորների մասին նոր մանրամասներ: Այսօր արդեն զինվորները վերադարձել են առաջնագիծ` ողջ և առողջ:

Հիշեցնենք,որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Լեռնային Ղարաբաղում երեկվանից ընթացող մարտերի ժամանակ հայկական կողմից անհետ կորած հայ զինվորների մի մասը վերադարձել է առաջնագիծ՝ ողջ և առողջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20