Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում. բերման են ենթարկվել երթի մասնակիցներ

Cuyc

Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնությունն այսօր կազմակերպել է երթ Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26 պողոտա:

Ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպանել ստատուս քվոն, բացառել տարածքային զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ և պաշտոնապես հայտարարել այդ մասին, ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական ԱՄՆ դոլարի չափով, աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:

Ցուցարարները նաև պահանջում են ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը, ինչպես նաև պարտավորեցնել մոտ 50 օլիգարխների պետբյուջե վճարել առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար, ընդհանուր 250 մլն ԱՄՆ դոլար:

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր բերել Ազատության հրապարակ և Բաղրամյան պողոտայի սկզբում փակել է ցուցարարների ճանապարհը: Նրանք ովքեր չեն հեռանում պողոտային, բերման են ենթարկվում: Ավելի վաղ տաս հոգի բերման են ենթարկվել:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.