Լեհաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ամրապնդել արևելյան ճակատը ՌԴ-ին հակազդելու համար

- in Միջազգային
Nato

Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ամրապնդել արևելյան ճակատը Ռուսաստանին հակազդելու համար։ Այս մասին նա գրել է Foreign Policy պարբերականի համար սեփական հոդվածում։

Նրա կարծիքով՝ Արևելյան Եվրոպայում անվտանգության ոլորտում իրավիճակը կտրուկ վատթարանում է Ռուսաստանի գործողությունների պատճառով, այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի գործնական միջոցառումները՝ ուղղված իր քաղաքացիների անվտանգության ապահովմանը։ Դրա ներքո նախարարը նկատի ունի զգալի կապիտալ ներդրումները ենթակառուցվածքում և ցամաքում զորքերի տեղակայումը՝ հարձակման դեպքում գործողությունների հստակ պլաններով։

Արտգործնախարարը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վալադիմիր Պուտինը ձգտում է վերաձևել եվրոպական կարգը, որը ստեղծվել է «սառը պատերազմից» հետո։

Նա նշել է, որ ողջունում է տարածաշրջանում ծանր զրահատեխնիկա տեղակայելու ԱՄՆ-ի որոշումը․ այդ միջոցառումներն ուղղված են ոչ թե սադրանքին, այլ հակամարտության ռիսկի նվազեցմանը՝ ինչպես հայտնում է արտգործնախարարը։ Վաշչիկովսկին նաև գրում է, որ չի բացառում ապագայում Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների կառուցումը։

Spread the love