Լեհաստանը 50%-ով կավելացնի բանակի թիվը

- in Հասարակություն
zenq

Լեհաստանն առաջիկա մի քանի տարում 50%-ով կավելացնի իր բանակի թիվը:

Հաղորդվում է, որ այսպիսի հայտարարություն է արել երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը Լեհաստանի Բիդգոշե քաղաքում ՆԱՏՕ-ի ինտեգրման ուժերի ստորաբաժանման ներկայացուցչության բացման արարողությանը: Նա հայտարարել է, որ տարածքային պաշտպանության 3 լրացուցիչ բրիգադ կստեղծվի արևելյան թևում արդեն մինչև 2017թ. սկիզբը: Կզարգանան նաև օպերատիվ ստորաբաժանումներ:

Մացերևիչը նաև նշել է Բիդգոշեում ներկայացուցչության բացման կարևորությունը, քանի որ այժմ «Լեհաստանը լիովին պատրաստ է ընդունել դաշնակիցների զորքերին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20