Լեռնային Ղարաբաղում մարտերի հետևանքով զոհվել է 33, վիրավորվել 200 մարդ

- in Միջազգային
mak

Լեռնային Ղարաբաղում անցած հանգստյան օրերին դաժան բախումների հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, ավելի քան 200-ը վնասվածքներ են ստացել:

TASS-ի հաղորդմամբ՝ կիրակի իր զեկույցում այսպիսի թվեր է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերով համակարգման վարչությունը:

«Հայաստանում և Ադրբեջանում պաշտոնական աղբյուրների համաձայն՝ առնվազն 30 զինվոր և 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով: Վիրավորների թիվը՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ՝ ռազմական, դեռևս պաշտոնապես հաստատված չէ: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այդ թիվը գնահատվում է ավելի քան 200»,- ասվում է փաստաթղթում:

«Երկու կառավարությունները հայտարարել են, որ միջազգային մարդասիրական օգնության կարիք չունեն»,- նշված է զեկույցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20