ԼՂՀ կառավարությունն անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերում Թալիշից և Մատաղիսից տարհանված բնակիչներին

Migracia

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

«Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն: Մասնավորապես՝ տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ շատ ավելի ընտանիքների պարբերաբար սնունդ է մատակարարվում: Բացի դրանից, տարհանված քաղաքացիների համար Ստեփանակերտի սննդի օբյեկտներից մեկում անվճար սնունդ է պատրաստվում, և բոլոր ցանկացողներն ամեն օր օգտվում են այդ հնարավորությունից: Կենցաղային իրերի և հագուստի հարցում էլ է օգնություն տրամադրվում բոլոր կարիքավորներին օպերատիվ շտաբի կողմից:

Շնորհակալություն բոլորին Արցախի հանդեպ այդքան սիրո ու նվիրվածության համար: Ուրախ եմ տեսնել, որ փոխօգնությունը հայության մեջ տիրապետող բնութագրիչ գիծ է: Շնորհակալություն բոլոր աջակիցներին՝ անկախ օգնության չափից:

Պարբերաբար կտեղեկացնեմ օպերատիվ շտաբ ուղարկված աջակցության բաշխման մասին, որպեսզի համոզված լինեք, որ ամեն մի օգնություն հասնում է իր նպատակին»,- հայտնել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20