ԼՂՀ-ն ճանաչելու ԵԽ պատգամավորի կոչն ընդունվեց ծափողջյուններով

exxv

Եվրախորհրդի պատգամավոր Ֆրանկ Էնգելը Երևանում հայտարարեց, որ ինքն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար:

Նրա այս հայտարարությունը ծափողջյուններով դիմավորեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մի խումբ մասնակիցներ: «Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, որը պե տք է միջազգային հանրությունն ընդունի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ԵԽ պատգամավորը` հավելելով. «Եթե մենք չկանգնենք Ղարաբաղի կողքին, ցեղասպանությունը կարող է կրկնվել»:

Նրա խոսքով` դժվար չէ գուշակել, թե որ կողմն է սանձազերծել քառօրյա պատերազմը: «Պետք է սկսեր այն պետությունը, որն այս տարիների ընթացքում ագրեսիա է ցուցաբերել: Ես ոտքի եմ կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար», ասաց Ֆրանկ Էնգելը` անդրադառնալով նաև Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ոտնահարման, ազատ խոսքի դեմ ոտնձգություններին:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.