ԼՂ հակամարտության գոտուց 3 արկ պայթել է իրանական գյուղում

Iran

Արևելյան Ադրբեջան նահանգի իրանական գյուղի շրջանում 3 ականանետային արկ է պայթել, որոնք արձակվել էին Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտերի ժամանակ։

Այս պահին Խոդաֆարին գյուղում զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չկա։ Իրանի սահմանապահները նախազգուշացում են արել հակամարտող կողմերին։

«Ներկայում Արևելյան Ադրբեջան նահանգի սահմաններին անվտանգությունը վերականգնվել է։ Մենք կոշտ կարձագանքենք մեր երկրի տարածքի դեմ ցանկացած ագրեսիայի»,- հայտարարել է նահանգապետը։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.