ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Պետդեպ

- in Պաշտոնական

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։

Թոները նշել է, որ լարվածությունը շփման գծում դեռևս պահպանվում է, և որ իրենք ականատես եղան փխրուն հրադադարի։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահն այցելել է տարածաշրջան։ Մենք կապի մեջ ենք եղել երկու կառավարությունների, հակամարտող կողմերի հետ։ Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք ԼՂ հակամարտության գոտում զորքերի շփման գծի երկայնքով ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել խաղաղ գործընթացին վերադարձ»,- նշել է Պետդեպի ներկայացուցիչը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20