ԼՂ հարցին պետք է մոտենալ բժշկության սկզբունքով՝ «չվնասել»

Putin Vladimir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծով» շփման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

«Դա շատ զգայուն թեմա է, մենք պետք է դրան վերաբերվենք շատ զգուշորեն, բժշկության հայտնի սկզբունքով՝ չվնասել: Ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է որոշվի բացառապես քաղաքական մեթոդներով, երկու կողմի փոխզիջումներով:

Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի լուծվի ԼՂ ճգնաժամը: Ռուսաստանը ցանկանում է լիարժեք աշխատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ»: Պուտինի խոսքով՝ Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.