ԼՂ-ն ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ թյուրքական ու իսլամական աշխարհի խնդիրն է. Թուրքիայի նախագահի խորհրդական

- in Կեղտոտ լվացք
siria

Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև ողջ թյուրքական և իսլամական աշխարհին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն, ով այցով գտնվում է Ադրբեջանում։ 

Ուղևորության ընթացքում Թափչուն եղել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում։ Աղջաբեդինի շրջան այցի ժամանակ Թոփչուն հանդիպում է ունեցել փախստականների հետ։ Նրան տեղեկություններ են ներկայացրել տարածաշրջանում վերջին իրադարձությունների մասին։

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն ընդգծել է, որ իր երկիրը մշտապես կգտնվի Ադրբեջանի կողքին։

«Երևանը հաշվի չի նստում միջազգային հանրության կոչերի հետ, իսկ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներն աչք են փակում այդ անարդարության վրա։ Հուսանք, որ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկեն հայկական օկուպացիայի վերացման ուղղությամբ»,- ասել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20