ԼՂ-ում իրավիճակի սրումը կարող է խոշոր հակամարտության հանգեցնել Կովկասում

- in Պաշտոնական
Bordyuja

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է խոշոր հակամարտության հանգեցնել Կովկասում։ Այս մասին Sputnik լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Այն հղի է Կովկասում շատ խոշոր հակամարտության առաջացմամբ, ուստի դա պետք է հասկանան առաջնորդները՝ առաջին հերթին դա վերաբերում է Ադրբեջանին»,- ասել է Բորդյուժան։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը իր քաղաքական պոտենցիալի միջոցով մասնակցում է Ղարաբաղի ճգնաժամի կարգավորմանը․ «Այսօր մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի այդ հակամարտությունը չընդարձակվի, որպեսզի այն դադարեցվի, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները, հրետակոծությունները»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20