Լևոնարխի մատույցներում ոչնչացված հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը 30 հոգուց էր կազմված

- in Մամուլ
zinvor

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:

Times.am–ը կապ է հաստատել տեղի բնակչության հետ, որոնք պնդում են, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը բաղկացած է եղել մոտ երեսուն հոգուց: Բնակիչները փաստեցին նաև, որ խուճապի չեն ենթարկվել և լիովին ապավինում են ՊԲ-ի մարտիկների պաշտպանությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20