Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ԼՂ հիմնահարցի համատեքստում ներքաղաքական նոր իրավիճակի առաջացմանը

- in Պաշտոնական
Levon Ter-Petrosyan

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդի նիստ, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունից։

Նիստի հիմնական թեման եղել է Ղարաբաղյան հակամարտությունը, նրա շուրջ ձևավորված նոր իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնահարցի համատեքստում ներքաղաքական նոր իրավիճակի առաջացմանը և Ազգային ժողովում Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությանը:

Նիստին հրավիրված են եղել նաև գործընկեր Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20