Խոսրով Հարությունյանը նաև գինեկոլոգիական հարցերից է գլուխ հանում

- in Մամուլ
Khosrov Harutyunyan

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարել է. «Մեծ պրոբլեմ կա մեր հասարակության մեջ, հիվանդությունների կանխարգելմանը մատների արանքով են նայում: Իսկ գյուղական բնակավայրերում կանանց գինեկոլոգիական հետազոտություն անելը մի մեծ պրոբլեմ է: Դա մեծագույն պրոբլեմ է, ամուսիններ են այնտեղ խառնվում, հազար ու մի պրոբլեմ է առաջանում»:

«ՉԻ» – Որ Խոսրով Հարությունյանը կանացի կրծկալների գծով մասնագետ է եղել՝ գիտեինք, բայց որ նաեւ գինեկոլոգիական հարցերից է գլուխ հանում՝ նորություն է: Ընդ որում, հարկ է նշել, որ Խոսրով Հարությունյանը սխալ է նշել մեր հասարակության գլխավոր պրոբլեմը, դա ոչ թե հիվանդությունների, այլ իշխանությունների կանխարգելման խնդիրն է, որին մեր հասարակությունը շատ հաճախ մատների արանքով է նայում:

Դա մեծագույն պրոբլեմ է, որի պատճառով ամուսիններ են էնտեղ խառնվում, տուն պահելու համար արտագաղթում են ու հեչ գինեկոլոգիական հարցերի ժամանակ ու հնարավորություն չունեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20