Ծառուկյանը՝ Բաղդասարովին պատկանող ցեմենտի գործարանը գնելու ցանկություն ունի

- in Մամուլ
Serzh Gagik

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երկուշաբթի օրը սկսվող քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար 3-րդ անգամ դրական եզրակացություն է տվել «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություն տալու մասին օրինագծին:

Այդպիսով, ԱԺ-ն կառավարության առաջարկությամբ ցանկանում է չեղյալ համարել գործարանի չվճարած հարկերի վրա գոյացած մոտ 500 մլն դրամի տույժերը:

Հիշեցնենք, որ գործարանը նախկինում պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովին, սակայն ունեցած պարտքերի դիմաց այն անցավ «ՎՏԲ Հայաստան» բանկին:

Երեկ ԱԺ-ում պատգամավորները քննարկում էին, թե իշխանություններին ում համար են ցանկանում «մաքրել» ցեմենտի գործարանը: Կարծիք կար, որ գործարանը գնելու ցանկություն ունի Գագիկ Ծառուկյանը, որն արդեն ունի ցեմենտի մի գործարան՝ «Արարատ ցեմենտը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20