Ծիր Կաթինում հայտնաբերվել է կրկնակի աստղային համակարգ

- in Հասարակություն
Erkir molorak

Գերմանիայի գիտնականները հետազոտությունների ընթացքում Ծիր Կաթինում հայտնաբերել են կրկնակի աստղային համակարգ, որը համաստեղությունից հեռանում է հսկայական արագությամբ:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Phys.org պորտալում: Կրկնակի համակարգը ստացել է PB3877 անվանումը: Երկու աստղերի մակերևույթի ջերմաստիճանները տարբեր են: Ընդ որում, ցածր ջերմաստիճան ունեցողը Արևից 5 անգամ ավելի տաք է: Հայտնաբերված համակարգի հեռավորությունը Երկրից կազմում է մոտ 18 հազար լուսային տարի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20