Կազիմիրովը Panorama.am-ին է փոխանցել «Հրադադարի պարտավորությունների հաստատման մասին» համաձայնագրի պատճեն

- in Մամուլ
grqer

Ռուսաստանցի դիվանագետ, 1992–1996 թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն այս տարվա ապրիլի 24-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին տված հարցազրույցում ծավալուն անդրադարձ էր կատարել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, ներկայացրել էր կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքման հանգամանքներն, ինչպես նաև խնդրի լուծման հեռանկարների մասին իր տեսլականը:

Անվանի դիվանագետը նաև ռուսատանյան պաբերականին էր տրամադրել  մինչև այդ երբևէ չհրապարկված ԼՂ հահամարտության գոտում «Հրադադարի պարտավորությունների հաստատման մասին» 1994թ. հունիսին Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից տորագրված համաձայնագիրը: (Հարցազրույցում  Վլադիմիր Կազիմիրով նշել էր, որ  ադրբեջանական կողմը փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրել է 1994 թ հուլիսի 26-ին, իսկ Հայաստանն ու Արցախն այն ստորագրել են հաջորդ օրը):

Նշենք, որ հարցազրույցի հետ միասին հրապարակված այս փաստաթղթի լուսանկարը ցածրորակ էր, ուստի Panorama.am-ը կապ է հաստատել Վլադիմիր Կազիմիրովի հետ` խնդրելով տրամադրել համաձայնագրի որակյալ պատճեն:

«Panorama.am»-ը հրապարակում է իրենց փոխանցված ԼՂ հահամարտության գոտում «Հրադադարի պարտավորությունների հաստատման մասին» համաձայնագրի պատճեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20