Կառավարության որոշմամբ ստեղծվելու է ՊՆ «Զինուժ» ստուդիա» պետական հիմնարկ

- in Պաշտոնական
Zinvor

ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող «Զինուժ» հեռուստածրագրի իրավական կարգավիճակը հստակեցնելու նպատակով կստեղծվի ՊՆ «Զինուժ» ստուդիա» պետական հիմնարկ: Այդ մասին որոշման նախագիծն ըդնգրկված է կառավարության ապրիլի 28-ի նիստի օրակարգում:

Որոշման ընդունման հիմք են կազմում «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համապատասխան նորմերը, համաձայն որոնց զինվորական բնույթի լրատվական հաստատություններն ունեն պետական հիմնարկի կարգավիճակ:

Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հիմնարկի կանոնադրության, կառուցվածքի, անձնակազմի թվի, հանձնվող (ամրացվող) գույքի կազմի և դրա օգտագործման կարգի հաստատման իրավասությունը վերապահվում է ՀՀ պաշտպանության նախարարին:

Ստուդիայի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը, հավանական հակառակորդի տեղեկատվական ազդեցության գնահատմանը, համացանցում տեղեկատվական ներգործության դիմակայմանը և տեղեկատվական դաշտում զինված ուժերի վերաբերյալ բարենպաստ հասարակական կարծիքի ձևավորմանը նպատակաուղղված աշխատանքների իրականացմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20