Կեսարյան հատում արվել է դեռևս XVIII դարում

- in Առողջություն
Cnndkan

Մումիֆիկացված կնոջ հայտնաբերված մնացորդները ցույց են տվել, որ կեսարյան հատում կատարվել է արդեն XVIII դարում: Այսպիսի եզրակացության են եկել հունգարացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակված է Discovery News-ում:

Գիտնականներն ուսումնասիրել են 1994-1995 թթ. Վացե քաղաքի Դոմինիկյան եկեղեցում այլ մումիաների հետ որդու և կնոջ հայտնաբերված մնացորդները:

Նշվում է, մումիայի վրա հայտնաբերել են երկար, խոր կտրվածք (մոտ 14 սմ) պորտի օղակից մինչև ցայլքային սիմֆիզ: «Վատ դրված կարերը հանգեցրել են նրան, որ ծննդկանը մահացել է, երբ վիրահատությունն արդեն արված է եղել»,- հայտնում են գիտնականները: «Նա պետք է որ շատ տանջված լինի մահանալուց առաջ»,- հավելում են գիտնականները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20