Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի՝ ահաբեկչության վարկածը հերքվել է ամբողջությամբ

- in Հասարակություն

Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործուղությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող՝ ահաբեկչության վարկածը:

Քննչական գործողությունների ընթացքում առաջ քաշված բոլոր վարկածների մանրամասն ուսումնասիրությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ բոլոր վարկածներ ի լիարժեք ստուգման և պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նախաքննական մարմինը կշարունակի պարբերաբար հանրությանը տեղեկատվություն տրամադրել գործողությունների ընթացքի վերաբերյալ: Այս պահին, արդեն ամբողջությամբ հերքվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում 63 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի ՝ ահաբեկչական գործողություն լինելու վարկածը:

Հալաբյան փողոցում քիչ առաջ «Սանիթեք» ընկերության աշխատանքներն ավարտվել են։ Երթևեկությունը փողոցում արդեն վերականգնված է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեսյբուքյան պաշտոնական էջը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20