Հակառակորդն այս գիշեր 16 անգամ անկանոն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ

Tavush gyux

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20