Հայաստանը դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղյան հակամարտության գոտում

- in Պաշտոնական
Serzh Sargsyan

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երևանը հավանություն է տալիս Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

«Մենք երբեք դրան դեմ չենք արտահայտվել, սակայն համարում ենք, որ այս հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի»,- ընդգծել է Սարգսյանը:

Նա ճշտել է, որ Երևանը պատրաստակամություն է հայտնել փաստաթղթերը ստորագրելու ուղղված հակամարտության բազմակողմանի կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղապահ ուժերի օգնությամբ: Սակայն, Սարգսյանի խոսքերով` ադրբեջանական կողմը դա չի ցանկանա:

Սերժ Սարգսյանը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության չճանաչումն անվանել է փոխզիջում: Պետության ղեկավարի խոսքերով` անկախության ճանաչումը կնշանակի հայկական կողմի հրաժարումը հակամարտության կարգավորման բանակցություններից: Սակայն Սարգսյանը ընդգծել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ապա «մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Նախագահը նշել է, որ հայկական կողմը սպասում էր ռազմական գործողությունների սկսմանը, սակայն ասել է, որ մարտերի սկսումից երեք օր անց կրակի դադարեցումը պատահականություն չի եղել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20