Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել

Uxatir

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Հարձակողական գործողությունների ընթացքում հակառակորդը տվել է 5-6 զոհ,որոնց դիակները մինչ այժմ գտնվում են ԼՂ մարտական դիրքերում: Հայտնի է դարձել նաև, որ Հայոց բանակի ՀՕՊ ստորաբաժանումներն ադրբեջանական ռազմական ուղղաթիռ են խոցել։ Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20