Հայկական կողմին վերադարձված հայ մարտիկների դիերը եղել են անդամահատված, մի դեպքում էլ բացակայել է աչքը

Zinvor

Մարտի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվեց զոհվածների մարմինների փոխանակում, հայկական կողմին փոխանցվեց 18 զոհվածի մարմին, և մինչ այսօր մեկ հոգու ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։

Ինչպես արդեն տեղեկացրել էին, հայկական կողմին վերադարձված հայ մարտիկների մարմինները խեղված ու անարգված են եղել:

«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ զոհվածներից 17-ի մարմինները խեղված են եղել, բացակայել են ականջները, որոշ դեպքերում էլ ընդհանրապես բացակայել են ականջախեցիները:

Զոհված հայ մարտիկների մարմինները եղել են անդամահատված, բացակայել են ձեռքերը, դաստակները, մարմինների վրա առկա են եղել ծակած-կտրած վնասվածքներ, մեկի դեպքում էլ բացակայել է  աչքը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.