Հանդիպումների տեղափոխումը չպետք է խանգարի եվրասիական ինտեգրացիային

Dmitri Medvedev

Այս կամ այն հանդիպման տեղափոխման որոշումները չպետք է արգելք հանդիսանան եվրասիական ինտեգրացիայի ամրապնդմանը, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ բանակցությունների ընթացքում:

«Քննարկվել է այն ամենը, ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, խոսել ենք եվրասիական ինտեգրման հետագա ամրապնդման հեռանկարների մասին, որին անկասկած ոչինչ չպետք է խանգարի, նույնիսկ որոշումները` կապված այս կամ այն հանդիպումների տեղափոխման հետ»,- ասել է նա:

Ռուսաստանը պատրաստ է իրականացնել ռուսական անձնագրերով հանրապետություն մուտք գործելու Հայաստանի նախաձեռնությունը, հինգշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք քննարկել ենք ևս մեկ թեմա, որը վերաբերվում է հայ գործընկերների կողմից Ռուսաստանի ներքին անձնագրով Հայաստան մուտք գործելու առաջարկությանը: Այդպիսի նախաձեռնությունը վկայում է մեր երկու ժողովուրդների միջև հարաբերությունների հատուկ բնույթի մասին: Մենք բնականաբար պատրաստ ենք»,- ասել է Մեդվեդևը Երևանում Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների ժամանակ:

Ռուսաստանը և Հայաստանը հույս ունեն տեղավորվել հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման հնգամյա ժամկետում, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում:

«Սկսվել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի գործնական իրականացումը: Դա եզակի նախագիծ է: Սովորաբար այդպիսի նախագծերը երկար են տևում, սակայն մենք Հայաստանում հույս ունենք տեղավորվել հնգամյա ժամկետում»,- ասել է նա:

Հովիկ Աբրահամյանն իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևին խնդրել է ցուցումներ տալ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին արագացնելու պայմանագրի կնքումը, կապված Հայաստանին ռազմական արտադրանք մատակարարելու հետ:

«Մենք շնորհակալ ենք ռուսական կողմից պետական արտահանման վարկի տրամադրման համար` Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով: Սակայն, համաձայնության կատարաման գործընթացում կան որոշակի դանդաղումներ, այդ պատճառով ձեզ խնդրում եմ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին հրահանգներ տալ համաձայնագիրը կնքելու վերաբերյալ»,- ասել է Աբրահամյանը ՌԴ վարչապետի հետ բանակցություններում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20