Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը անչափահասին վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

- in Հասարակություն
GAI

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Հ.-ն իր վարած ավտոմեքենայով 2015 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում վրաերթի է ենթարկել անչափահաս Նարեկ Գ.-ին և նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այնուհետև նույն պաշտոնատար անձը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...