Հատուցումը դաժան է լինելու. Հայ ազգը դեռ անկախության ձեռքբերման ճանապարհին է

zinvor

Հայ հասարակությունը վերապրել է արդեն երեք քաղաքական ռեժիմ, սակայն նրանցից ոչ մեկը այդպես էլ չի ճանաչել Ղարաբաղը: Բայց ոչ միայն քաղաքական ռեժիմները, այլեւ հայ հասարակությունը բավական անտարբեր է եղել այդ հարցի հանդեպ:

Ընդդիմադիրները նորից ու նորից են բարձրացնում այդ հարցը, երբեմն չհասկանալով, թե ինչի համար է դա պետք: Պատրա՞ստ է հայ հասարակությունը նման ակցիային, ինչպիսին է Ղարաբաղի ճանաչումը:

Ժամանակին հայերը պատրաստ էին հռչակել Հայաստանի ինքնիշխանությունը, սակայն դրան սառն էին վերաբերվում: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ հայերին պետք չէ անկախություն, այլ միայն՝ հռչակագիրը ու տարբեր անկյուններում պաթոսային դատողությունները:

Ներկայում հայերը կանգնել են ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման ճակատագրական խնդրի առաջ, ինչն էլ պետք է դառնա անկախության ձեռքբերման կարեւորագույն գործոն: ՆԱՏՕ-ի Վարշավայի վեհաժողովին պատրաստվել է փաստաթուղթ, որը մատնանշում է Հայաստանի անկախության ձեռբերման նոր քայլը:

Եթե Հայաստանը ներկայում չցանկանա ՆԱՏՕ-ի նոր ծրագրին մասնակցելու որոշում կայացնել, դա կդառնա սեփական արժանապատվության եւ ինքնիշխանություն ձեռքբերելու ձգտումների լիակատար կորուստը:

Կան մարդիկ, ովքեր բավական առաջ են գնացել քաղաքականության ոլորտում, սակայն նրանք բավական սերտ կապված են ռուսների գործերի հետ եւ իրենց ու իրենց երեխաների ապագան տեսնում են միայն նեխող Ռուսաստանի հետ, որն ապագա չունի:

Հայաստանը կընդունի՞ այդ որոշումը: 2013 թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը աշխարհին ցույց տվեց ինքնիշխան երկիր լինելու իր անընդունակությունը: Հետագայում Հայաստանը հայտնվեց լիակատար անորոշության մեջ, հասկանալով, որ մասնակցությունն այսպես կոչված Եվրասիական միությանը նշանակում է լինել աղբանոցում:

Սակայն Հայաստանը ներկայում էլ վախենում է վերադառնալ Եվրամիությանն ինտեգրմանը, քանի որ նրա վրա կախվում է Ռուսաստանն իր էքսպանսիոնիստական նպատակներով: Օրերս Երեւանում ռուսական դեսպանատան առջեւ հակառուսական բնույթի ցույց տեղի ունեցավ: Երեւանիցների մի մասը, լինելով միամիտ կամ հոռետես, պնդում էին, թե այդ ակցիան կազմակերպել է իշխանությունը: Կային ուրիշները, ովքեր ակցիայի մասնակիցներին անվանում էին գրանտակերներ եւ ասում, թե Ռուսաստանի կորուստը աղետ կդառնա Հայաստանի համար:

Ավելորդ է ասել, որ նման մարդիկ Երեւանում շատ են: Արդյոք նման հասարակությունը պատրաստ է անկախությանը: Պատրա՞ստ է հայ ազգը անկախության: Կան ազգեր, որոնք խրոնիկ պատրաստ չեն եւ չեն ցանկանում անկախություն, նրանք տարբեր ձեռքբերումներ ունեն տարբեր ոլորտներում՝ մշակույթ, բիզնես, ռազմական գործ, սակայն բացարձակապես անընդունակ են քաղաքական գործունեության:

Ղարաբաղյան հասարակությունը երկար ժամանակ անաբիոզի վիճակում էր եւ դժվար թե զբաղվում էր անկախության ձեռքբերման գործերով: Ինչպես կարելի է անվերջ հայտարարել, թե գլխավոր նպատակը անկախությունն է, եւ ոչինչ չանել դրան հասնելու համար: Ավելին, մնալ Մինսկի խմբի ազդեցության ոլորտում, որն ակնհայտորեն թույլ չի տալիս անկախության ձեռքբերումը, եւ շարունակել խոսել ինքնիշխանության մասին:

Երկու տարի առաջ տեղի ունեցավ ոչ այնքան նկատելի իրադարձություն, որի մասին բավական մանրամասն խոսել են Վաշինգտոնում՝ Ղրիմի անեքսիային նվիրված ակցիան Ստեփանակերտում: Ամերիկացիները ցնցված էին դրանից, եւ Ղարաբաղի բնակիչները դեռ երկար են վճարելու այդ թյուրիմացության համար: Հատուցումը դաժան է լինելու, չնայած բացակայում են ակնհայտ պահանջները:

Ղարաբաղյան բնակչությունը դրա համար թանկ է վճարելու, այն հայտնվել է հիմար վիճակում՝ ռուսների խղճուկ ստրուկի դերում: Ով է կազմակերպել այդ հիմարությունը, ով է մասնակցել այդ ակցիային: Համենայնդեպս, կազմակերպիչները լավ հայտնի են, ժամանակն է, որ նրանք ինքնասպան լինեն:

Նրանք, ովքեր ներկայում խոսում ու հայտարարում են անկախության մասին, ոչ մի անգամ չեն ասել, թե ինչ են արել մինչեւ հիմա Ղարաբաղում, Ռուսաստանի ստրուկ չմնալու համար:

Մի առիթով արդեն ասել եմ, որ Պուտինի խորհրդականը զգուշացրել է, որ եթե հայերը փորձեն հասնել ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղի ճանաչմանը, դա հայերի համար վատ կվերջանա: Ինչու է դա ասում Հայաստանի «գործընկերոջ» ներկայացուցիչը: Որովհետեւ Հարավային Կովկասում չպետք է լինի ամերիկյան ազդեցություն, այլ միայն՝ ռուսական ճահիճ. Ինչ անկախության մասին է խոսքը, եթե Ղարաբաղն ու Հայաստանը մնում են Ռուսաստանի վասալներ:

Հայ ազգը դեռ անկախության ձեռքբերման ճանապարհին է, դեռ շատ գործեր կան անելու, օրինակ՝ հարկ է ազատվել հայրենասիրական նշանակության թափթփուկներից:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; lragir.am

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.