«Հարսնաքար» ռեստորանի մոտ հատնաբերվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեմասի տնօրենի դին

- in Հասարակություն
diak

Երևանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ այսօր՝ ապրիլի 21-ին, կեսգիշերն անց տղամարդու դի է հայտնաբերվել:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դիակի ինքնությունը պարզվել է, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես ուղեմասի տնօրեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20