Հերմինե Նաղդալյանի պահվածքը. ԵԽԽՎ-ն նպատակ ունի խուսափել իրավիճակի հետագա սրացումից

- in Հրապարակ
Hermine Naghdalyan

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն, որտեղ նախապատրաստվում և հաստատվում է վեհաժողովի օրակարգը, ապրիլի 18-ի նիստում քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ հարցը առաջիկա նստաշրջանում բանավեճի թեմա դարձնելու առաջարկը:

Ըստ Արմենպրեսի, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծիք է հայտնել, որ հարցը, ամենայն հավանականությամբ, նստաշրջանի օրակարգ չի մտնի, քանի որ առկա տրամադրությունները հուշում են, որ ԵԽԽՎ-ն նպատակ ունի խուսափել իրավիճակի հետագա սրացումից:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդունվեց Սարսանգի վերաբերյալ խայտառակ բանաձեւը, որն իր դերն ունեցավ ադրբեջանական ագրեսիայի հարցում, քանի որ այնտեղ գրված է, որ բնապահպանական խնդիրները նույնպես կարող են համարվել ագրեսիա: Նկատի էր առնվում այն հանգամանքը, թե հայկական կողմը ջուր բաց չի թողնում ադրբեջանցիների համար:

Այդ ժամանակ Ալիեւը մի շարք «ազդակներ» եւս ստացավ հարձակում սկսելու համար՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, Ռուսաստանի ռազմա-քաղաքական որոշակի քայլերը, ինչպես նաեւ Արցախի ճանաչման վերաբերյալ միջազգային ասպարեզում որոշակի աշխուժացումը:

Այս ամենը անկյուն քշված Ալիեւին մղեցին ռազմական ագրեսիայի: Հետաքրքիր է՝ արդյոք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից որեւէ մեկը հասկացել է այս հանգամանքը եւ իր պատասխանատվությունը:

Փոխարենը, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ ԳՄ նիստից հետո արեց հայ ժողովրդի դեմ ուղղված հայտարարություններ՝ կապված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ստեղծված իրավիճակի հետ:

Հերմինե Նաղդալյանի պահվածքը կարելի էր վերագրել քաղաքական օբյեկտիվ անմեղսունակությանը, եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք՝ ըստ մամուլի՝ նրա որդին սովորում է ռուսական հատուկ ծառայության՝ ՖՍԲ-ի ուսումնարանում: Արտառոց դեպք է՝ մի պետության երկու կարեւոր պաշտոններ զբաղեցնող մարդու զավակն այլ պետության հատուկ ծառայության փաստացի գործակալ է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20