Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու էր Ադրբեջանը վայնասուն բարձրացրել

- in Կարծիք, Պաշտոնական

Արցախի հեռ կնքվելիք ռազմական փոխգործակցության համաձայնագիրը դեռ քննարկման փուլում է, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Այս մասին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում հանձնարարական էր տվել Սերժ Սարգսյանը:

Հնարավո՞ր է, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը, Վահրամ Բաղդասրայանը կոչ արեց ժամանակից առաջ չընկնել. «ԱԺ պատգամավոր գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, պատգամավոր Առաքել Մովսիսյանը և մնացած ազատամարտիկներն իրենց ջոկատներով սահմաններում են ու անընդհատ կապի մեջ են մեր հետ: Այս պահին սպասում ենք Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկմանը և արձագանքին: Մենք կոչ ենք արել ոչ միայն Մինսկի խմբին, այլ ողջ միջազգային հանրությունը հավասարության նշանը հանել, իրական գնահատականներ տալ ահաբեկիչներին և ագրեսորներին»:

Հակառակ դեպքում, Վահրամ Բաղդասարյանի խոսքով, հայկական բանակը մարտունակ է և պատրաստ է ցանկացած պատասխան տալու: Իրավիճակը հսկողությունից դուրս գալու դեպքում, նրա խոսքով, թշնամին անդառնելի կորուստներ կկրի: Նրա կարծիքով, հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու էր Ադրբեջանը վայնասուն բարձրացրել, երբ շփման գծում հետաքննող մեխանիզմների մասին առաջարկ էր արվում: Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև միջազգային հանրության արձագանքին՝ ասելով, որ միջազգային սուբյեկտները տեղյակ չեն իրական գործընթացներից: Նա նշեց, որ միջազգային համապատասխան մարմիններին փաստեր են փոխանցվել այն մասին, որ Ադրբեջանն է եղել նախահարձակ, դրանք քննարկվում են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20