ՀՀԿ թեկնածուին չպաշտպանելու պատճառով աշխատանքից հարկադրաբար հեռացել է Թալինի սոցապ պետը. «Հրապարակ»

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Թալինի ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին չպաշտպանելու պատճառով աշխատանքից հարկադրաբար հեռացել է սոցապահովության տարածքային ծառայության պետ, անկուսակցական Վորոշ Խաչատրյանը։

Այս ընտրությունները դարձել էին նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի համար կենաց-մահու խնդիր, նա ՀՀԿ վերնախավին հորդորում էր միջոցներ ձեռնարկել «անհնազանդներին»՝ ՀՀԿ թեկնածուի համար չաշխատողներին պատժել։

Ընտրություններից 1 շաբաթ առաջ 3 նախարարների ուղեկցությամբ Թալինի ՀՀԿ շտաբ էր այցելել Հովիկ Աբրահամյանը։ Այդ օրն էլ հրահանգվել է Վորոշ Խաչատրյանին զգուշացնել՝ կամ ակտիվ աշխատում ես գործող քաղաքապետի համար, կամ դիմում ես գրում, հեռանում։ Խաչատրյանը, լինելով մարզում հարգված ու հեղինակություն վայելող անձ եւ չցանկանալով կամակատար դառնալ, դիմում է գրել։

Հիշեցնենք՝ նա առաջադրվել էր Թալինի քաղաքապետի նախորդ ընտրություններում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20