ՀՀ ԶՈՒ ունեցած գերժամանակակից զինատեսակների մասին շատերը կերազեին

Arcrun Hovhannisyan

80-ականների զենքերի կողքին մենք ունենք այնպիսի գերժամանակակից զինատեսակներ, որոնց մասին շատերը կերազեին:

Այս մասին Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պետք չէ շահարկել այդ հարցը: Աշխարհի առաջատար բանակների, հատկապես ցամաքային զինատեսակների 90 տոկոսը 80-ականների են: Ի վերջո, հակառակորդի կողմից գովազդվող նորագույն զենքերը, որոնցով փորձում էին ահ ու սարսափ առաջացնել, գործնականում միշտ չէ, որ արդյունավետ են: Մեր 80-ականների, միգուցե, որոշ տեղերում, նաև 70-ականների զինատեսակների կողքին կան այնպիսի գերժամանակակից զենքեր, որոնց մասին շատերը կերազեին: Դրանից բացի, չափոփոշիչ չէ, թե որ թվականի արտադրության զինատեսակ է կիրառվել: Խնդիրը այդ զինատեսակների արդյունավետ կիրառման մեջ է: Նորից եմ հորդորում, այդ քննադատությունները կատարեք փաստարկված»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20