ՀՅԴ-ՀՀԿ բախում Արագածոտնի մարզպետարանում. բանը հասել է ձեռնամարտի. «Հրապարակ»

- in Մամուլ
cec

«Հրապարակ» թերթը գրում է. Թալինի քաղաքապետի ընտրություններից հետո ակնհայտորեն սրվել են ՀՅԴ-ՀՀԿ հարաբերությունները:

Երեկ առավոտյան խմբագրություն էր զանգել մի անձ, որն «ահազանգում» էր, թե ՀՅԴ-ի թեկնածուի պարտությունից «մանթրաշ» դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն անցել է հակագրոհի և աշխատանքից ազատել երկու փոխմարզպետներին՝ Նունե Մովսիսյանին և Մուշեղ Աբգարյանին, ինչպես նաև մարզի հողաշինության-հողօգտագործման բաժնի պետ Գևորգ Օհանյանինն:

Ավելին՝ մեզ զանգահարած , բայց ինքնությունը չբացահայտած անձը տեղեկացնում էր, որ վերջինի հետ բանը հասել է ձեռնամարտի և փոխադարձ հայհոյանքներ են հնչել մարզպետի ընդունարանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20