Հրազդանի քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 24.5 հազար ընտրող, Թալինում` ընտրողների 62,3 տոկոսը

- in Ընտրություններ
Yntrutyun

Ժամը 20:00-ին Հրազդանի թիվ բոլոր 28 ընտրատարածքներում քվեարկության պրոցեսն ավարտվեց:

Համաձայն realelections.am կայքի՝ Հրազդանի 44 հազար 320 ընտրողից ընտրությանը մասնակցել է 24 հազար 581 ընտրող: Այժմ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը:

Եթե ազատ կամարտահայտում է տեղի ունեցել, այդ դեպքում Սասուն Միքայելյանի շտաբի գործերը շատ լավ են գնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ընդգծեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ ժամը 15:00-ի դրությամբ 44 հազար 320 ընտրողից ընտրություն է կատարել 18 հազար 873 քաղաքացի: Ըստ Փաշինյանի` վաղ առավոտից մինչև ընտրողների մեծ հոսք կար դեպի ընտրատեղամասեր և ԸԸՀ-ներում խնդիր կար՝ տեղամասերում ոչ ավել քան 15 ընտրողի ներկայություն ապահովելու հարցում, իսկ հետո ընտրողների հոսքը կտրուկ դանդաղել է:

Թալին քաղաքում 20:00 դրությամբ ընտրությունն ավարտվել է, ընտրություններին մասնակցել է 3309 ընտրող կամ ընտրողների 62,3 տոկոսը: Այս պահին ընթանում է քվեաթերթիկների հաշվարկ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20