Հրազդանում հարձակվել են Սասուն Միքայելյանի շտաբի անդամների վրա

- in Հասարակություն
cec

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քիչ առաջ, երբ Վանատուրում հավաքույթ էինք կազմակերպել մեր ենթաշտաբների պետերին եւ հրազդանցի կամավորներին շնորհակալություն հայտնելու համար, խնջույքի մեկնարկից տասը րոպե անց անհավանական բան տեղի ունեցավ:

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մի խումբ թիմակիցներ խաբեությամբ երեկույթից փողոց են հրավիրել մեր թիմի անդամներից մի քանիսին եւ տասը մեքենայից կազմված հրոսակախմբով հարձակվել նրանց վրա:

Լուրը, իհարկե, շատ արագ հասավ տեղ եւ խնջույքի մոտ հարյուր մասնակիցները դուրս թափվեցին: Եթե այսպես չլիներ՝ հետեւանքները կլինեին շատ ծանր:

Հարձակվողներն, ըստ ամենայնի, տեղյակ չեն եղել, որ տվյալ վայրում հարյուրից ավել մարդ կա: Նրանք եղել են հարբած վիճակում: Հարձակվել են հետեւյալ խոսքերով. «Ինչի չգիտե՞ք, որ մենք փող բաժնող ենք. փող բաժանողներին բան եք ասու՞մ»:

Դեպքի վայրում եղել է նաեւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբոր ավտոմեքենան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20