Հրազդանում 13 հազար հոգի արդեն ընտրել է

- in Ընտրություններ
Aram Danielyan

Ժամը 13:00-ի դրությամբ Հրազդանում ընտրություններին մասնակցել է 13 հազար հազար մարդ: Այս թիվը արձանագրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատրաստած «realelections.am» կայքում:

Հրազդան քաղաքի 25/04 տեղամասում ընտրողների աննախադեպ մեծ ակտիվություն է: Այս պահի դրությամբ այս տեղամասում քվեարկել են ընտրողների կեսից ավելին:

Սասուն Միքայելյանի վստահված անձ Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ունեն այս տեղամասում քվեարկությունն անվավեր ճանաչելու բոլոր հիմքերը:

Այս տեղամասում Արամ Դանիելյանի վստահված անձը նրա փեսան է, ով ծեր ընտրողներին համոզում է, որ իրենք ի վիճակի չեն քվեարկել, և ստիպելով մտնում է քվեախուց՝ «նրանց օգնելու»: Արայիկ Հարությունյանն ահազանգում է, որ Դանիելյանի հարազատները այս նույն տեղամաս ընտրողների են ուղղորդում:

Ի դեպ, սա այն տեղամասն է, որտեղ քվեարկել են գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և նրա հարազատները: Նշենք, որ այս ընտրատեղամասի անդամները զուրկ են տարրական գիտելիքներից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20