Հրապարակվել է Բրիտանիայի 1000 ամենահարուստ բնակիչների ցուցակը

England Mec Britania

Sunday Times թերթը հրապարակել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ամենահարուստ բնակիչների ամենամյա ցուցակը:

Թերթի տեղեկությամբ՝ Եվրոպայում ArcelorMittal խոշորագույն պողպատ արտադրողի ընտանիքն անցած տարի կորցրել է ավելի քան 2 մլրդ ֆունտ ստերլինգ (2,9 մլրդ դոլար):

Լաքշմի Միթալը, որը 2008թ. գլխավորել է ցուցակը 27,7 մլրդ ֆունտ կարողությամբ, այժմ ունի 7,1 մլրդ և 11-րդ տեղում է:

Ֆինանսական ճգնաժամի ժամանակից առաջին անգամ նվազել է լոնդոնցի միլիարդատերերի թիվը՝ անցած տարվա 80-ից այս տարի 77: Միաժամանակ, 1000 ամենահարուստ մարդկանց ցուցակում այս անգամ կան ռեկորդային թվով կանայք՝ 125:

Ըստ պարբերականի՝ այս տարի ամենահարուստը Դևիդ և Սայմոն Ռուբեն եղբայրներն են: Sunday Times-ի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում եղբայրներն իրենց կարողությունն ավելացրել են 3,4 մլրդ ֆունտով՝ մինչև 13,1 մլրդ:

Ամենահարուստների ցուցակի երկրորդ տեղում Շրի և Գոպի Հինդուջա եղբայրներն են՝ Hinduja Group-ի տերերը: Նրանց դիրքը ցուցակում չի փոխվել, ինչպես նաև կարողությունը՝ 13 մլրդ ֆունտ:

Երրորդ տեղում Warner Music-ի սեփականատեր Լեն Բլավատնիկն է՝ 11,6 մլրդ ֆունտ: Նա անցած տարի գլխավորել է ցուցակը:

Ցուցակում ընդգրկվել են նաև՝
Ջեյմս Դայսոնը՝ վակուումային փոշեկուլի գյուտարարը: Նա իր կարողությունն ավելացրել է ավելի քան 40%-ով:

Ֆորմուլա-1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիկը (106 մլն ֆունտ):

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին (82 մլն ֆունտ):

Ադելը՝ Բրիտանիայի ամենահարուստ երգչուհին, ով իր կարողությունն ավելացրել է մինչև 85 մլն ֆունտ:

The Beatles խմբի համահիմնադիր Փոլ Մաքարթնին ամենահարուստ երաժիշտների ցուցակի բարձունքում է (760 մլն):

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.