Հրապարակվել է Երևանում ավտոբուսում պայթյունի ենթադրյալ մեղավորի անունը

- in Սոցիալական

ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սոնա Տռուզյանը հրապարակել է ապրիլի 25-ին ավտոբուսում պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը:

«Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանը։ Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ եւ նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Տռուզյանը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20