Հրապարակվել է ՄԻՊ 2015թ. տարեկան հաղորդումը

- in Իրավունք
Arman Tatoyan

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:  

Հաղորդմանը կից հրապարակվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի 2015 թվականի գործունեությունն արտացոլող զեկույցը:

«Շնորհակալություն ենք հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության, տեղեկությունների փոխանակման և իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտի խնդրահարույց հարցերի վերհանման համար: Հաստատակամ ենք շարունակելու մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված մեր գործընկերությունը և սերտ հիմքերի վրա պահելու համատեղ աշխատանքի ամուր ավանդույթները»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20