Հրդեհ՝ Էրեբունի օդանավակայանի տարածքում

Hrdeh

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի օդանավակայանի մարտկոցների լիցքավորման պահեստում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻԱ խումբը եւ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի տարածքում՝ ավտոմեքենաների մարտկոցների լիցքավորման կայանում (մոտ 3000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել՝ 01.57-ին:

Ամբողջությամբ այրվել է 4 մարտկոց (8 քմ տարածքում):

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20