Ձկան մեջ հայտնաբերել են մարդու իմունիտետը քայքայող նյութ

- in Հասարակություն
Mard

Ամերիկացի գիտնականները ձկների հյուսվածքներում նյութ են հայտնաբերել, որը թուլացնում է մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգերը: Պարզվել է, որ ամենուրեք ծովային կենդանիների հյուսվածքներ ընկնող կայուն օրգանական աղտոտիչները այդ ձուկը օգտագործողին չեն թողնում ազատվել թույներից: 

Մարդու օրգանիզմում կա կյանքի համար կարևոր P-gp սպիտակուցը, որը օտարածին թունավոր նյութերը չի թողնում բջիջների մեջ ներթափանցել: Գիտնականները վաղուց կասկածում էին, որ կայուն օրգանական աղտոտիչները կարող են շրջանցել P-gp սպիտակուցը և ներթափանցելով բջիջների մեջ՝ վնասել օրգանիզմին:

«Երբ մենք այդպիսի ձուկ ենք ուտում, թուլացնում ենք օրգանիզմի ամենակարևոր պաշտպանական ֆունկցիան: Դա վերաբերվում է ինչպես մարդկանց, այնպես էլ ծովային կենդանիներին»,- ասել է Ամրո Համդունը՝ Սկրիփսի օվկիանոսագիտության ինստիտուտից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20