Ղարաբաղը կրկին բռնկվել է

- in Հրապարակ
LGHH

Gazeta.ru-ի ադրբեջանական աղբյուրը հայտնել է, որ Ղարաբաղի շրջանում հակամարտություններ տեղի են ունենում պարբերաբար, տեղական լրատվամիջոցները դրանց մասին պարբերաբար գրում են։ «Սակայն, այժմ ուժային կառույցներում մեր աղբյուրը պատմել է, որ առաջնագծում իրավիճակն ավելի լուրջ է, քան առաջ:

Մարտերը դարձել են լայնամասշտաբ: Բոլոր ուժային կառույցները հայտարարել են արտակարգ դրություն: Ընդ որում, ոչ միայն այսօր, այլ նաև վաղը: Նախկինում երբեք Ղարաբաղում բախումների պատճառով դա չեն հայտարարել»,- հաստատել է Gazeta.ru-ի զրուցակիցը:

Փորձագետները մի քանի վարկած են առաջ քաշում այն մասին, թե ինչը հանգեցրեց իրավիճակի սրմանը:

Նախ և առաջ, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող էին սրել Ադրբեջանի իշխանությունները` հետևելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտությանը:

Երկրորդ` Ալիևը կարող էր հրաման տալ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելու, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեր ԱՄՆ-ում իր դիվանագիտական անհաջողությունից: «Նա սովոր է վերջին մի քանի տարում դա անել տարբեր արտասահմանյան միջոցառումների ժամանակ»,- հայտնել է Երևանի Կովկաս ինստիտուտի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Սերգեյ Մինասյանը Gazeta.ru-ին:

Ի դեպ, ադրբեջանական աղբյուրը կասկածում է այն բանում, որ ներկա սրումը բխում է Բաքվի հետաքրքրութունների շրջանակներից: «Ես համարում եմ, որ Ադրբեջանին դա ծայրահեղ անշահավետ է: Ալիևը խոշոր զիջումների է գնացել, ազատել է քաղբանտարկյալներին, փորձել է բարելավել իր կերպարը: Եվ կան առաջին հաջողությունները»,- պատմել է պարբերականի զրուցակիցը:

Ի դեպ, ԼՂ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքերով` բռնությունների սրմանը կարող են մասնակից լինել և այլ կողմեր, մասնավորապես Թուրքիան: Նա հիշեցրել է Իլհամ Ալիևի այցն Անկարա, որը տեղի է ունեցել մարտի կեսերին:

«Ալիևի Թուրքիա այցի ժանանակ թուրքական կողմի պանթուրքական բնույթ կրող հայտարարությունները Ղարաբաղի ազատագրման մասին և եղբայրության հայտարարությունները և ահա ներկայիս գործողությունները` այդ ամենը վկայում է, որ Թուրքիան հանդիսանում է շահագրգռված կողմ»,- պատմել է Բաբայանը Interfax-ին:

Իլհամ Ալիևը մարտի 31-ին Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ժամանակ Քերին բազմաթիվ քննադատական արտահայտությունն է արել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ: Ընդ որում, արդեն նրանց հանդիպումից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին արտահայտել է այլ, ներկա քաղաքականության տեսակետից ավելի կարևոր կարծիք:

Քիրբին ընդգծել է ԱՄՆ-ի հակվածությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը` այսինքն Լեռնային Ղարաբաղի Բաքվի տրամադրության տակ անցնելուն:

Իսկ ամերիկյան Stratfor գործակալության փորձագետները համարում են, որ Ռուսաստանը Բաքվի և Երևանի միջև շարունակում է կատարել իր ավանդական միջնորդի դերը, սակայն նրա իրական պլաններն են «Լեռնային Ղարաբաղը ընդգրկել վերահսկվող տարածքների ցուցակում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20