Ղարաբաղի պաշտոնյաները դժգոհել են ու ապտակ ստացել

Bako Sahakyan

Բակո Սահակյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել բանակին մատակարարումների հարցով: Ասում են, խնդիրներ են առաջացել առաջին գիծ սնունդ, պարագաներ հասցնելու հարցում:

Ղարաբաղցիները եւ Ղարաբաղ ժամանած բազմաթիվ այլ հայեր, որոնք կանգնած են առաջին գծում, ասում են, որ սպասում էին ավելի կազմակերպված մատակարարումների: Հարցեր են առաջանում՝ ով է մեղավոր, ում են պատժելու: Ուր են այն միջոցները, որոնք տարիներ շարունակ տրվել են հենց նման օրերին պատրաստվելու համար: Ինչ են արել պատերազմից հետո հարստացած պաշտոնյանները եւ սպաները բանակին օգնելու համար:

Տվյալներ կան, որ նույնիսկ բախումներ են եղել: Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, օրինակ, պատերազմի առաջին օրերին առաջնագծին մոտ տարածքներից հանել է իր գյուղատնտեսական տեխնիկան, որը խոր զայրույթ է առաջացրել: Իսկ հետագայում նա զինվորականներից դժգոհել է, որ տանկերն անցել են իր ցանքատարածություններով ու տրորել դրանք: Դա հրամանատարի զայրույթն է առաջացրել, եւ նա ասում են հարվածել է այդ պաշտոնյային, եւ ծեծկռտուք է սկսվել:

Ամեն մի պաշտոնյա ու զինվորական այս օրերին զգացել է, որ պատասխանը լինելու է հասցեական: Յուրաքանչյուրից հարցնելու են՝ կատարել է նա արդյոք իր պարտականությունները եւ ինչ ծագում ունի իր հարստությունը: Արդյոք դա այն փողն է, որը պետք է ուղղվեր առաջին գծի ուժեղացմանը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.