Ղարաբաղյան կողմը հերքում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդագրությունը

- in Պաշտոնական
Davit Babayan

ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը հայտնել է որ «իրականությունը տրամագծորեն հակադրվում է» այն հաղորդագրություններին, թե Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցրել է ռազմական գործողությունները շփման գծում:

Ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է հարձակողական գործողություններ՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի կիրառմամբ:

Ղարաբաղի ԶՈՒ-ն հաջողությամբ ետ է մղել ագրեսիան: Օպերատիվ տվյալների համաձայն՝ ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են ադրբեջանական երկու ուղղաթիռ, 6 տանկ, մեկ զրահատեխնիկա և երկու անօդաչու: Ոչնչացվել է նաև մոտ 200 զինվոր: Հայկական կողմը ունի 18 զոհ և 35 վիրավոր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20