Ղարաբաղում հրադադարի հիմքը 1994 և 1995 թվականների համաձայնագրերն են

- in Պաշտոնական
Sergey Lavrov

ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում նշել է, որ 1994 և 1995 թվականներին ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ համաձայնագրերն ունեն անժամկետ բնույթ և կազմում են հակամարտության գոտում հրադադարի հիմքը:

Գերատեսչության հաղորդագրությունում ընդգծվում է, որ սկզբունքային այդ դիրքորոշումն ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ընդհանուր մոտեցմանը:

Այդ մասին նշված է եղել ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության նոտայում, որն ապրիլի 12-ին հանձնվել է Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20