Ղարաբաղում վիրավորվել է Մատաղիսի գյուղապետը

- in Հասարակություն
shtap ohnutyun 1

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների արդյունքում ևս 4 հոգի են վիրավորվել։ Վիրավորներից մեկը Մատաղիսի գյուղապետն է։ Օդային հրետանու հարձակման հետևանքով նա ստացել է մեջքի հատվածում լուրջ վնասվածք։ Այս պահին նրան վիրահատում են։

Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացրել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ հայկական ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ. «Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20