Ճարպը կաթնամթերքում նվազեցնում է դիաբետի զարգացման ռիսկը

- in Հասարակություն

3 000 մարդու առողջության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուղի մեծ պարունակությամբ յոգուրտի, կեֆիրի, կաթի, պանրի և այլ կաթնամթերքների օգտագործումը 50%-ով նվազեցնում է երկրորդ տիպի դիաբետի զարգացման հնարավորությունները: Այս մասին ասվում է Circulation ամսագրում հրապարակված հոդվածում:

«Երկար ժամանակ մենք կարծում էինք, որ կաթնամթերքի մեջ պարունակվող հագեցած ճարպերը, անխոս, վնասակար են մեր առողջության համար: Բայց երևում է՝ դա այդպես չէ: Կաթ խմող շատ երեխաներ ավելի քիչ են գիրանում, իսկ մեծահասակները 50%-ով ավելի հազվադեպ են տառապում դիաբետով»,- հայտարարել է Մարկ Դեբիրը ԱՄՆ-ի Վիրջինիայի համալսարանից, որի խոսքերը մեջբերում է ամերիկյան NPR ռադիոընկերությունը:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները տվյալներ են հավաքել մոտ 3,3 հազար հասուն մարդկանց կյանքի և առողջության մասին, որոնք նման փորձերի են մասնակցել վերջին 25 տարում:

Գիտնականները, ուսումնասիրել են ստացված տվյալները և համեմատել, թե որքան հաճախ են կաթի և կաթնային ճարպերի սիրահարները տառապել դիաբետով: Պարզվել է, որ ճարպը չի նպաստում, այլ նվազեցնում է այդ հիվանդության առաջացման հավանականությունը:

Գիտնականները դեռ չեն կարող բացատրել դրա պատճառը, ենթադրում են, որ դա պայմանավորված է նրանով, որ ոչ յուղային կաթ և կաթնամթերք օգտագործող մարդիկ ավելի շատ ածխաջրեր են ուտում՝ փոխհատուցելով կորցրած կալորիաները: Բացի դրանից՝ այդպիսի սնունդը պակաս հագեցնող է, ինչը կարող է լրացուցիչ կերպով ստիպել ավելի շատ ուտել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20