ՃՈ-ն՝ հին գործելաոճով. «գոլդ» համարանիշները պետի գիտությամբ վաճառում են միայն ծանոթներին. «Ժողովուրդ»

- in Մամուլ
GAI

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ-ի միջնորդությամբ դատարանը կալանավորել է չորս անձանց, որոնք մեղադրվում են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելու և իրացնելու մեջ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կալանավորվածները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ են եղել, և հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ գործը ՀՀ ԱԱԾ-ն է քննում: ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունը:

Սակայն Արմեն Հակոբյանը հավաստիացրեց, թե այդ մասին տեղեկություն չունի: Լուրեր կան, որ իրավապահները բողոքներ են ստացել նաև այն մասին, որ ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին, և, այսպես կոչված, «գոլդ» համարանիշները Արմեն Հակոբյանի գիտությամբ վաճառում են միայն ծանոթներին: Ինչպես հայտնի է՝ համարանիշներն օրենքով սահմանված հստակ գին ունեն, որը կարող է մինչև ութ միլիոն դրամի հասնել: Բայց ՃՈ-ի համար միայն գումար վճարելը բավարար չէ, որ վարորդն իր նախընտրած պետհամարանիշը ձեռք բերի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20