Մարդու արժանապատվությունը կրոնից ավելի կարևոր է

- in Հասարակություն

Իրանի նախագահ Հասան Ռուհանին դեմ է արտահայտվել երկրի ոստիկանության գործողություններին, որն ավելի վաղ սկսել է իր գաղտնի գործակալների միջոցով հետևել Թեհրանի բնակիչների կողմից կանոնակարգի խախտումներին:

Երկուշաբթի մոտ 7000 ոստիկան գաղտնի սկսել էին պարեկություն անել Իրանի մայրաքաղաքի փողոցներում և հայտնել խախտումների մասին, որոնց թվում է եղել կանանց կողմից հիջաբը սխալ կրելը, վառ հագուստն ու դիմահարդարումը, «արևմտյան» սանրվածքները, ինչպես նաև տղամարդկանց անպատշաճ տեսքն ու մեքենաներում երաժշտության բարձր ձայնը:

Գործակալները խախտում թույլ տվածներին ձերբակալելու լիազորություն չեն ունեցել, նրանց պարտականությունների մեջ եղել է միայն խախտումների մասին ոստիկանական բաժանմունք տեքստային հաշվետվություններ ուղարկելը:

Դրա հետ կապված՝ Ռուհանին հայտարարել է. «Մեր առաջին պարտականությունը մարդկանց անձն ու արժանապատվությունը հարգելն է: Աստված մարդկային բոլոր էակներին օժտել է արժանապատվությամբ, և այդ արժանապատվությունը կրոնից ավելի կարևոր է: Կառավարությունը չպետք է կայացնի նման որոշումներ: Նա պետք է կատարի քաղաքացիների ազատությունը պահպանելու խոստումը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20